10-ամյա Եվայի «հակապետական» նկարը 1800 դոլարով գնել է մոսկվաբնակ արցախցի Աղաբեկյանը․ Aravot.am
10-ամյա Եվայի «հակապետական» նկարի աճուրդն ավարտվել է երեկ՝ ժամը 22:00-ին։ Նկարը 1800 դոլարով գնել է Մոսկվայում բնակվող արցախցի Գայանե Աղաբեկյանը։ Այս մասին Aravot.am-ին հայտնել է աճուրդը կազմակերպած հանրային գործիչ Վարդան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ արդեն փոխանցել է գնորդի և Եվայի ծնողի կոնտակտային տվյալները, և նրանք իրար հետ կպայմանավորվեն նկարի ու վճարի փոխանցման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենի ժ/պ-ն ցուցադրությունից հանել էր 10-ամյա Եվայի նկարը՝ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը՝ այն որակելով «հակապետական քայլ»։
Նշենք, որ Աղաբեկյան ազգանունով ամենահայտնի գործիչը Արցախում Արթուր Աղաբեկյանն է՝ Հայաստանի և Արցախի պետական ու ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

