Ստամբուլի 10 խոշոր ջրամբարների ջուրը նվազել է

Ստամբուլի ջրամատակարարման և կոյուղու վարչությունը (İSKİ) տվյալներ է հրապարակել 2026-ի հուլիսի 22-ի դրությամբ քաղաքը ջրով ապահովող ջրամբարների լցվածության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ տեղումների նվազման հետևանքով Ստամբուլի 10 խոշոր ջրամբարների միջին լցվածության աստիճանը նվազել է՝ հասնելով 57․64%-ի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Ջրի ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Էլմալըի ջրամբարում՝ 87․29%-ով, որին էլ հաջորդել է Օմերլիի ջրամբարը՝ 81․65% ցուցանիշով։ Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Փաբուչդերեի ջրամբարում, որի լցվածության մակարդակը նվազել է մինչև 28․88%՝ կանգնելով ամբողջական չորացման վտանգի առաջ։