FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
FlyOne Armenia ավիաընկերությունն օգոստոսի 22-ից չվերթներ կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան:
«Արմենիա» միջազգային օդանավակայանների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան – Դուշանբե – Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

