Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեց

ԿԸՀ նիստը, որը գումարվել էր՝ քննելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, ավարտվել է՝ առանց որոշման կայացման և կշարունակվի վաղը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ–ն «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի վերաբերյալ դատախազության միջնորդության քննությունը կշարունակվի հուլիսի 22–ին։