ԲԴԽ-ն կարգապահական նախազգուշացում է հայտարարել դատավոր Կարեն Ֆարխոյանին
Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական նախազգուշացում է հայտարարել առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ ԲԴԽ-ի որոշումը ընթերցել է Արթուր Աթաբեկյանը։
Նախազգուշացման պատճառն այնէ, որ նա շուրջ մեկ տարի ձգձգել է դատական ակտի հրապարակումը, այսինքն՝ խախտել է օրենքով սահմանված ժամկետները։ Արդարադատության նախարարություն նրա դեմ բողոք էր ներկայացրել քաղաքացի Էդգար Ղազարյանը։ ԲԴԽ էր դիմել նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Դատավոր Ֆարխոյանը նիստի ընթացքում ներկայացրել է 2025 թվականի դեկտեմբերին և 2026 թվականին քննվող գործերի գրաֆիկը՝ ընդգծելով, որ օրական քննում է 5-6 բարդ գործ, որոնցից որոշներով առկա են 8-15 մեղադրյալներ: Նա նշել է, որ նիստերը սկսվում են առավոտյան 9:30-ին, իսկ խափանման միջոցների քննության պատճառով ստիպված է լինում դատական ակտեր կայացնել անգամ գիշերվա ժամերին, ինչի հետևանքով ֆիզիկապես չի կարողացել վերահսկել՝ արդյոք դատական ակտն ուղարկվել է քաղաքացուն։ Նա նշել է որ Արդարադատության նախարարության նշած ժամանակահատվածում ունեցել է 170 գործ։
Հիշեցնենք, որ Ֆարխոյանի վարույթում էին մի շարք աղմկահարույց գործեր։ Մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և այլոց գործերը։

