Արևմուտքի ծրագիրն է Հայաստանի հարավում ստեղծել «Թուրքական Զանգեզուրի Հանրապետություն». փորձագետ
Արևմուտքի ծրագիրն է Հայաստանի հարավում՝ Իրանի հետ սահմանակից տարածքում, ստեղծել «Թուրքական Զանգեզուրի Հանրապետություն», որպեսզի այնտեղ տեղափոխվեն 5 հազար ահաբեկիչներ՝ իրենց ընտանիքների հետ։ Այս մասին նշել է իրանցի վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ, պրոֆեսոր Հոսեյն Ահմադին։
Իրանի պաշտոնյաների սխալը Զանգեզուրի թեման պարզեցված ընկալելու հարցում, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ նրանք չեն տարբերակում «կորիդոր» (միջանցք), «անցուղի» և «տրանսպորտային հաղորդակցության ուղիներ» հասկացությունները։
«Եթե վաղը կորիդորը կառավարող ընկերությունը հայտարարի, որ անվտանգություն չկա, և դրա հիման վրա ՆԱՏՕ-ն ստանձնի Հայաստանի և Իրանի սահմանի վերահսկողությունը, ապա ի՞նչ ենք անելու», – նշել է նա։

