Հայաստանը կգտնվի հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանը հիմնականում գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ արդեն ձևավորված ջերմային ֆոնում առաջիկա 5 օրերին էական տատանումնր չեն սպասվում։