Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է իր չորրորդ երեխայի ծննդյան մասին: Մայրն ու երեխան լավ են զգում իրենց, գրել է հայրը X սոցիալական ցանցում: Փոքրիկին անվանակոչել են Ալեք Նիլ Վենս: Ավագ երեխաներն արդեն հանդիպել են իրենց եղբորը, ասել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ուոլթեր Ռիդի ռազմական հոսպիտալի անձնակազմին և Սպիտակ տան բժշկական ծառայությանը՝ կնոջը ծննդաբերության ժամանակ օգնելու համար։
Ալեք Նիլից բացի, Ջ.Դ. Վենսը և նրա կինը՝ Ուշա Չուլուկուրին, ունեն երեք երեխա՝ որդիները՝ Էվանը և Վիվեկը, որոնք ծնվել են 2017 և 2020 թվականներին, և դուստրը՝ Միրաբելը, որը ծնվել է 2021 թվականին։

