Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
«Եթե ԱՄՆ նախագահի կողմից վերջերս հնչեցված սպառնալիքներն այդ երկրի բանակի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին իրականացվեն, ապա այն ամենն, ինչ անձեռնմխելի է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, այսինքն՝ ամբողջ ենթակառուցվածքը տարածաշրջանում, կոչնչացվի Իրանի զինված ուժերի հուժկու հարվածներով՝ այնպես որ հետք չի մնա դրանից», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Բանակից հայտնել են, որ Հորմուզի նեղուցը կարմիր գիծ է Իրանի համար, և երկիրը թույլ չի տա ԱՄՆ-ի միջամտությունը դրա կառավարմանը։

