ԵՄ-ն Կիևին ևս 11 մլրդ եվրոյի ռազմական աջակցություն կհատկացնի

Եվրահանձնաժողովը Կիևի համար անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման նպատակով հատկացրել է ևս 1 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ Այդ մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Եվրահանձնաժողովը հաստատել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված նոր՝ 1 միլիարդ եվրոյի ֆինանսավորման հատկացումը», — ասել է նա։

Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը հաստատել է նույն ծրագրի շրջանակում ևս 10 միլիարդ եվրոյի բաշխման պլանը՝ Կիևին անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և ինքնաթիռներ մատակարարելու նպատակով։