Ռուսական Տու-214ՊՈՒ ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում՝ Իրանի դեմ ԱՄՆ հարվածների ֆոնին

Ռուսական Տու-214ՊՈՒ ինքնաթիռը, որն օգտագործվում է որպես օդային հրամանատարական կետ, երկուշաբթի առավոտյան վայրէջք է կատարել Թեհրանում։ Times of India-ի տվյալներով՝ դա երևում է թռիչքների հետագծման տվյալներից։ Կրեմլը պաշտոնապես չի հայտնել թռիչքի նպատակը։

ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածների ֆոնին այդ թռիչքը մի շարք հարցեր է առաջացրել․ հնարավոր է, որ խոսքը փակ բանակցությունների, համակարգման կամ Մոսկվայի դիվանագիտական առաքելության մասին է։ Միաժամանակ չկա որևէ հաստատում, որ ինքնաթիռը Իրան է տեղափոխել ռազմական օգնություն։

Տու-214ՊՈՒ-ն արդեն փետրվարին էր թռել Թեհրան, սակայն այն ժամանակ ևս Մոսկվան և Թեհրանը չէին բացահայտել այցի մանրամասները։

Պաշտոնապես Տու-214ՊՈՒ-ն հաճախ անվանում են «Դատաստանի օրվա ինքնաթիռ»: Այն Ռուսաստանի իշխանությունների համար նախատեսված պաշտպանված կապի և կառավարման ինքնաթիռ է, այլ ոչ թե հատուկ միջուկային հրամանատարական կետ։ Միջուկային պատերազմի սցենարի համար Ռուսաստանն ունի մեկ այլ ինքնաթիռ՝ Իլ-80-ը, որը համեմատում են ամերիկյան Boeing E-4B Nightwatch-ի հետ։