«Մուլտի Գրանդ ռեզորտ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում և առանձնատանը մասշտաբային խուզարկություններ էին կատարվել հուլիսի 6-ին, ինչից հետո նա ձերբակալվել և կալանավորվել է։  Իսկ նրա բոլոր ձեռնարկությունները կապարակնքվել են։ Այս պահին միայն «Արարատցեմենտն» է սկսել իր աշխատանքը, որտեղ նշանակվել է ժամանակավոր կառավարիչ։