Լավրովը կայցելի Թեհրան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Իրան ներկայումս պլանավորման փուլում է։ Լրացուցիչ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի ժամանակին», – մամուլի ասուլիսում ասել է արտգործնախարարության խոսնակը։