ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars
Անցյալ գիշեր ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի հյուսիս-արևելքում գտնվող կամրջին, որը երկիրը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող տրանսպորտային միջանցքի մաս է կազմում։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ հարվածը հասցվել է Գոլեստան նահանգի Աքքալա շրջանում՝ թուրքմենական սահմանի մոտ գտնվող երկաթուղային կամրջին։ Նշվում է, որ այս երթուղով Ռուսաստանից բեռներ էին մատակարարվում Իրան։
Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակում հայտարարելուց հետո Չինաստանը երեք անգամ ավելացրել է այս ուղով Իրան ապրանքների մատակարարումները։

