Նիկոլ մահասփյուռ. դատարանում Արմեն Գրիգորյանի գլուխը կերան, կենդանաբանական այգում՝ Ծառուկյանի առյուծի (տեսանյութեր)
Վերնագրում արտահայտվածն, իհարկե, Նիկոլ մահասփյուռի պաշտոնավարման շրջանում չարդարացված մահերի հսկայական և ահավոր շարքի սոսկ չնչին մասն է, բայց կասկածից դուրս է, որ այդպիսի մահերը դեռ շարունակվելու են, քանի դեռ հայությունը Նիկոլ մահասփյուռին չի ուղարկել այնտեղ, ուր վաղուց պետք է ուղարկած լիներ:
«Թուրքի լամուկ Նիկոլի «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկները գործել են թուրք զավթիչների նման (տեսանյութ)» վերտառությամբ հրապարակմամբ երեկ անդրադարձել էինք Քննչական կոմիտեի կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներն և վագրն անհեթեթ կերպով իրեղեն ապացույց ճանաչելուն և նշված կենդանիների ապօրինի, ավելին՝ հանցավոր առգրավմանը:
Նշել էինք նաև, որ հուլիսի 7-ին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված ԲՀԿ-ի առաջնորդի առյուծներից էգը քնեցումից հետո չի արթնացել, սատկել է, հավանաբար, քնաբերի չափից ավելի մեծ չափաբաժին ներարկելու հետևանքով:
Հնարավոր չէ բացառել նաև, որ Նիկոլի կամ իր ոհմակի (չարախմբի) ներկայացուցիչներից մեկի պահանջով Ծառուկյանի առյուծներից էգին այնպես են քնեցրել, որ այլևս չարթնանա, սատկի՝ ԲՀԿ նախագահին հոգեկան ցավ պատճառելու կամ նրա նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով (ուզենանք քրեակատարողական հիմնարկում ձեր նկատմամբ էլ այդպես կվարվենք): Փոքրոգի ու քինախնդիր Նիկոլ մահասփյուռից և իր ոհմակից դա էլ է սպասելի:
Այնուհանդերձ, առավել հակված եմ կարծելու, որ անփութության կամ մասնագիտական տգիտության, սխալի հետևանքով Ծառուկյանի սիրելիին ներարկվել է քնաբերի չափազանց մեծ չափաբաժին: Հիմա տեսնենք, թե քնեցումից հետո Ծառուկյանի առյուծի չարթնանալու և սատկելու կապակցությամբ ինչ է պատճառաբանել Երևանի կենդանաբանական այգին իր հրապարակած հաղորդագրությունում.
«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»։
Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ մեծ տարիքը քանի՞ տարեկանն է, ինչո՞ւ չեն հայտնել… Առյուծների կյանքի միջին տևողությունը, ինչպես հայտնի է, անազատության մեջ 20-25 տարեկանն է, առավելագույն տարիքը գրանցվել է 29:
Երկրորդ. ուղեկցող հիվանդություններ կարող է քնեցնողը կամ կենդանաբանական այգու ղեկավարությո՞ւնն ունեն, հատկապես, ուղեղի հետ կապված… Անհավատալի է, որ ֆինանսական և Հայաստանի լավագույն անասնաբույժին վարձելու խնդիր չունեցող Ծառուկյանը կթողներ, որ իր սիրելի առյուծն առողջական այդպիսի ծանր վիճակում լիներ:
Երրորդ. մի պահ ենթադրենք, թե վերոնշյալ առյուծն իսկապես մեծ տարիք և ուղեկցող հիվանդություններ է ունեցել, և դրանցով պայմանավորված է, որ քնեցումից չի արթնացել: Բա քնեցնողը կամ նրա ղեկավարությունը քնեցումից առաջ ԲՀԿ նախագահից կամ առյուծի անասնաբույժից պարտավոր չէ՞ր պարզել առյուծի տարիքը և առողջական վիճակը: Իհարկե՛ պարտավոր էր:
Ի վերջո, ով կամ ովքե՞ր են ստորագրել սատկած կամ սատկեցված առյուծի հերձման արձանագրությունը (հրապարակե՛ք այն), հանրությունը պարտավո՞ր է հավատալ նրանց… Կարող եմ հիմնավորել, որ պարտավոր չէ, անձամբ այս տողերի հեղինակը չի հավատում:
Կատարված խայտառակ իրողությունից հետո Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, թե էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա: Սա կարելի է ծիծաղելի համարել, եթե չափազանց տխուր չլիներ: Ոչ առյուծն է այդ քննությունից վերակենդանանալու, ոչ էլ Ծառուկյանին պատճառված ցավն է մեղմվելու: Բացի այդ, Նիկոլ մահասփյուռի կամակատար ՔԿ-ի քննության արդյունքը պարզ է ի սկզբանե: Լուսահոգի Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար էլ քրեական վարույթ նախաձեռնեցին, մահվան հանգամանքները ձևականորեն քննության առարկա դարձրեցին, հետո ինչ… Չէ՞ որ այդ ամենի արդյունքն արդեն տեսել ենք:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութերն այստեղ՝
https://www.youtube.com/shorts/IxUKfbMKIdU
https://www.youtube.com/watch?v=bXK6siXsb9I
https://www.youtube.com/shorts/No4lZY1QpCk
https://www.facebook.com/reel/1400259182161806

