Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում ստորագրել են պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր
Թուրքիան և Մեծ Բրիտանիան Անկարայում ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։
Ըստ հրապարակման՝ պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացում։

