Վթարային ջրանջատումներ մի քանի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 7-ին 

ժամը 09:00-ից մինչև հուլիսի 8-ը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը։

ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի ք.Արմավիր 108 Թաղ., Մխ.Հերացու փողոցի ջրամատակարարումը։

ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի  Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը։

ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Խուդյակովի 4 նրբանցքի ջրամատակարարումը:

ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1, 2 Զանգվածների, Կուրղինյան փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը:

ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Լոռու մարզի ք.Սպիտակ Ք.Քըրքորյան, Ք.Քըրքորյանի 1, 3 նրբանցքների, Հ.Թումանյանի, Գերմանական փողոցների ջրամատակարարումը։