Նիկոլ հայադավը և իր ոհմակը մտադիր են ընտրակեղծիքներով իշխանության գալ նաև հաջորդ՝ 2031թ. ընտրություններին, և ավելին…

Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը) մտադիր են ընտրակեղծիքներով իշխանության գալ նաև հաջորդ՝ 2031թ. ընտրություններին: Ավելին. հակահայերի ոհմակը կանխատեսում կամ նախատեսում է Հայաստանից մինչ հաջորդ ընտրություններ հայերի մեծ արտագաղթ, հավանաբար հաշվի առնելով, որ դա անխուսափելի կլինի Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցումից հետո:

Վերոնշյալ հետևությանը կարելի է հանգել «Ազգային ժողով» կոչվածում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ՝ «Քեմալական պայմանագիր») կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների քվեարկության իրավունքի հանցավոր սահմանափակումից:

Ընտրական օրենսգրքի՝ Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ փոփոխությունները խորհրդարանն անցյալ շաբաթ ընդունել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ: Այսպիսով Հայաստանում արգելել են ընտրություններին քվեարկել երկրի սահմաններից դուրս մի քիչ երկար բնակվող քաղաքացիներին:

Ուշադրության է արժանի, որ նստակյացության ցենզ սահմանելու նախաձեռնության մասին Նիկոլի կամակատար իշխող կուսակցության՝ ՔՊ-ի պատգամավորներն ազդարարել էին դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում, իսկ օրինագիծը խորհրդարան ներկայացրել հունիսի 16-ին: Այսպիսով պարզ է դառնում, որ նրանք դեռ մինչև ընտրություններն էին հասկանում, որ իրենց և իրենց թուրքի լամուկ առաջնորդի հակահայ քաղաքականության հետևանքով ընտրողների մերժողական վերաբերմունքի այնպիսի մեծ չափաբաժին են վաստակել, որ չնայած Նիկոլի ոհմակի կողմից նույնիսկ ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների մեծ զինանոցի կիրառմանը, դժվարությամբ են կարողանալու խորհրդարանում իրենց, իրենց կուսակիցների համար մեծամասնություն ապահովել, ինչում համոզվել են արդեն հունիսի 7-ի ընտրություններից հետո:

Փոփոխությունների ընդունումից հետո խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել միայն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք վերջին 730-ից առնվազն 366 օր մշտապես բնակվել են երկրում, այսինքն՝ վերջին 2 տարում մեկ տարուց ավելի: Ընդ որում, ըստ օրենսդրական փոփոխության, քաղաքացու կացության տվյալները սույն պահանջին պետք է համապատասխանեն հերթական ընտրություններից 48 օր առաջ և արտահերթ ընտրություններից 28 օր առաջ:

Նիկոլի ՔՊ-ն փոփոխությունները բացատրել է նրանով, որ արտերկրում մշտապես բնակվող քաղաքացիները հաճախ բավականաչափ ծանոթ չեն երկրի ներքաղաքական իրավիճակին: Հենց այստեղ պետք է ասել՝ գլուխներդ պատովն եք տվել: Ո՞վ է Նիկոլի ոհմակին իրավունք տվել արտերկրում բնակվող մեր քաղաքացիների փոխարեն որոշել՝ բավականաչափ ծանո՞թ են երկրի ներքաղաքական իրավիճակին, թե՞ ծանոթ չեն:

Վերոնշյալ պատճառաբանության շինծու և կեղծ բնույթն ապացուցվում է նրանով, որ համացանցի և բազմաթիվ սոցիալական ցանցերի, ԶԼՄ-ների, առկայության, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացածության պայմաններում արտերկրում, նույնիսկ աշխարհի ծայրում ապրող Հայաստանի ցանկացած քաղաքացի չի կարող բավականաչափ ծանոթ չլինել իր երկրի ներքաղաքական իրավիճակին, եթե, իհարկե, ընդհանրապես չի ցանկանում ծանոթ լինել, իսկ այդպիսիք ինքնին հասկանալի է, որ ընտրություններին էլ չեն մասնակցում, եթե նույնիսկ Երևանի բնակիչ են:

ՔՊ-ի՝ քննադատության չդիմացող մյուս պատճառաբանությունն էլ այն է, թե արտերկրում վերջին 730 օրից 365 օր և ավելի բնակվածները կարող են գտնվել այն պետության քաղաքական օրակարգի ազդեցության տակ, որտեղ ապրում են: Մ ինչդեռ Հայաստանում հեռուստատեսության և այլ ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի, ընդհանրապես համացանցի համընդհանուր առկայության ու գործնականում դրանցից բոլորին հասանելիության պայմաններում ցանկացած մեկը, որը ենթակա է այլ պետության քաղաքական օրակարգի ազդեցության տակ հայտնվելուն, կհայտնվի նաև Հայաստանում ապրելու պարագայում:

Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր սահմանափակումները վիճարկել Սահմանադրական դատարանում։ Ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի՝ Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող փոփոխությունները հակասահմանադրական են: Հայաստանի Սահմանադրության հոդված 48-ի («Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը») 1-ին՝ «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք»: Ինչպես ակնհայտ է, ընտրություններից առաջ արտերկրում 1 տարի և ավելի բնակվածների համար ընտրական իրավունքի առումով բացառություն արված չէ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»:

Դարձյալ ակնհայտ է, որ արտերկրում 1 տարի և ավելի բնակվածներն ընտրելու իրավունք չունեցողների շարքում նշված չեն: Այսպիսով ՔՊ-ական ոհմակը Հայաստանի Սահմանադրության ակնհայտ խախտմամբ գնացել է Ընտրական օրենսգրքի փոփոխության, իսկ թե առաջիկայում ինչ կորոշի Նիկոլի գրպանում գտնվող և ոչ լեգիտիմ իշխանության ՍԴ-ն, կարծում ենք, ինքնին պարզ է: Ընդդիմությունն իրար հետևից ՍԴ դիմելու և արդյունքի չհասնելու փոխարեն, պետք է իշխանափոխություն իրականացնի, ավելին՝ դեռ ավելի վաղ պետք է դա աներ, կամ էլ պաշտոնապես հայտարարեր (հայտարարի), որ ի վիճակի չէ իշխանափոխության:

Արտերկրում և, հատկապես, Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է իշխանությունների վարած քաղաքականությանը, և պարզ էր ու պարզ է, թե ընտրություն կատարելիս ինչպես պետք է վարվեն: Ոչ թե Հայաստանի քաղաքացու, այլ հենց իշխանությունների մեղքն է, որ մեր հայրենակիցը, թողած հարազատ օջախ ու հայրենիք, հայտնվել է արտերկրում՝ իր և իր ընտանիքի արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ եկամուտ ապահովող աշխատանք ունենալու համար: Այս ամենը նիկոլենք շատ լավ գիտեն, և իմանալով հանդերձ էլ կատարել են վերոնշյալ հակասահմանադրական փոփոխությունը:

Նիկոլի ոհմակը չհասցնելով վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը հունիսի 7-ից առաջ կատարել, ընտրություններից առաջ ՌԴ-ից ժամանած Հայաստանի զորակոչային տարիքի քաղաքացիների նկատմամբ զինվորական վարժական հավաքները հանցավոր կերպով կիրառել է որպես պատժամիջոց՝ խոչընդոտելով նրանց ընտրական իրավունքի իրականացմանը:

Ում էլ մուտք գործելիս բաց էր թողել, ընտրություններից հետո, հետ վերադարձի ճանապարհին «Զվարթնոց» օդանավակայանում է բռնել և, իր պատկերացմամբ, վրեժխնդիր եղել՝ նրանց հանձնելով վարժական հավաքների ծանուցագրեր ու թույլ չտալով Ռուսաստան մեկնել: Այդպես է վարվել նույնիսկ Ռուսաստանում աշխատող և այնտեղից կարճատև այցով ժամանած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների նկատմամբ, որոնց թույլ չի տվել վերադառնալ Ռուսաստան՝ նրանց հանձնելով վարժական հավաքների ծանուցագրեր:

Ոչինչ չի մոռացվի, ոչ ոք չի մոռացվի…

 

Արթուր Հովհաննիսյան