Վերջին շրջանում ի հայտ են եկել հարցեր, հույս ունեմ, որ կլուծենք դրանք․ Փաշինյանը Միշուստինին

Վերջին շրջանում ի հայտ են եկել խնդրային հարցեր, հույս ունեմ, կքննարկենք ու կլուծենք դրանք։ Այս մասին Եկատերիբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին՝ դիմելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- նշել է Փաշինյանը։