Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա
Հուլիսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երկրի ավելի քան 20 շրջաններում, բռնակցված Ղրիմում և Ազովի ծովում որսացել ու ոչնչացրել են ուկրաինական 519 անօդաչու թռչող սարք, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Թե ընդհանուր քանի ԱԹՍ-ն է գրոհել Ռուսաստանը, հայտնի չէ։ Նախարարությունը հաղորդում է միայն խոցված անօդաչու թռչող սարքերի մասին:
Յարոսլավլում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, հարձակվել են Յարոսլավնեֆտեօրգսինտեզ (Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ) նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում են Astra և ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքները։ Նրանք հղում են կատարում ականատեսների լուսանկարներին և տեսանյութերին։ Պատկերներում երևում է, թե ինչպես է ծուխը բարձրանում քաղաքի վրայով։
Յարոսլավլի իշխանությունները միայն հայտնել են, որ մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը:
«Կրիմէներգոն» ավելի ուշ հայտնել է, որ Ղրիմի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ Վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

