Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։
Վերջինիս խոսքով՝ Թրամփը երկու առաջնորդների հետ երկկողմ հանդիպումներ կունենա, ինչին կհաջորդի Վաշինգտոն մեկնելուց առաջ մամուլի ասուլիսը։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպման նպատակն է «խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք վերջ դնել պատերազմին»։
«Նախագահը (Թրամփը) զգում է այս ամենին վերջ տալու անհրաժեշտությունը», – նշել է պաշտոնյան։
Նա հայտնել է, որ Անկարայում Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը կշարունակի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ԱՄՆ պաշտոնյաները որևէ մանրամասն չեն հաղորդել Թրամփի և ալ-Շարաայի հանդիպման նպատակի մասին։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 7-8-ը։

