Հորդառատ անձրևի հետևանքով տուժել են Փամբակի գրեթե բոլոր բնակավայրերը (տեսանյութ)
Հուլիսի 4-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով տուժել են Փամբակ համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը։
Փամբակի համայնքապետարանից հայտնեցին, որ հեղեղի հետևանքով մեծ վնաս է հասցվել Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրին, որտեղ անանցանելի են դարձել ինչպես ներբնակավայրային բոլոր փողոցները, այնպես էլ գլխավոր փողոցը` հեղեղելով տնամերձ հողատարածքները, մեծ վնաս հասցնելով տնային տնտեսություններին և համայնքային ենթակառուցվածքներին։
Հունիսի 4-ի երեկոյան ժամերից մինչ տեղում սկսել է աշխատել «ՓամբակԿոմունալ» ՀՈԱԿ-ը` բնակիչների անմիջական մասնակցությամբ։
Մեծածավալ աշխատանքներ են տարվում ջրատարերի և փողոցների մաքրման, հողի շերտի վերացման և ներբնակավայրային փողոցների բարեկարգման ուղղությամբ։

