Նոյեմբերյան համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը

Նոյեմբերյան համայնքում մեկնարկել է 2026թ. ամառային զորակոչը։

«Անփորձանք, անվտանգ և բարի ծառայություն ենք մաղթում մեր բոլոր նորակոչիկներին։ Թող ձեր բազուկն ամուր լինի, իսկ հայրենիքի սահմանները՝ անսասան։ 

Բարով գնաք և հաղթական ու հպարտ վերադառնաք ձեր օջախներ»,-նշված է Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։