Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան
«Ընդդիմադիր որոշ առաջնորդների հետ ունեցել ենք հանդիպումներ»,-այսօր դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Նա չի հստակեցրել, թե ում հետ է հանդիպել, միայն նշել է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն, և դա ռեալ է։
Նրա խոսքով, պատգամավորի մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ դեռ որոշում չունեն։
«Մեզ ընտրողների 40 տոկոսը դեռ էմոցիաների տակ է. նրանք ցանկանում են՝ չվերցնենք մանդատը, 60 տոկոսը ասում է վերցրեք,- ասել է Ս. Կարապետյանը նշելով,- որոշումը մենք կայացնելու ենք, մենք ի վիճակի ենք մեր ճիշտ որոշումը կայացնել»:

