Սպառողական գների ինդեքսը մայիսի դրությամբ աճել է 4.5 %-ով, արդյունաբերական արտադրանքինը՝ 8.9 %-ով. Վիճակագրական կոմիտե

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026թ. մայիսի դրությամբ  ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, հունվար-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8 %։

Ըստ վիճակագրության արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.2 %-ով, շինարարությանը 24.1%-ով, իսկ ահա առևտուրն աճել է ընդամենը 1.2 %-ով, ծառայությունների ծավալը՝ 9.1%-ով։

Այս աճին զուգահեռ բարձրացել է նաև սպառողական գների ինդեքսը՝ 4.5 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝8.9 %-ով։

Այս ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 7.7 %-ով, սակայն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (մայիս՝ 579.8) այն ևս ներառված չէ։

 Սրա դիմաց արտաքին առևտրաշրջանառությունն անկել է 0.1%-ով, արտահանումը՝ 3.7 %-ով, բայց ներմուծումն աճել է 2.2%-ով։