Քաջարանի թունելը հագեցած կլինի անհրաժեշտ այնպիսի ժամանակակից համակարգերով (տեսանյութ)
Հունիսի 27-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և իրանական կապալառու կազմակերպության ղեկավար Ալի Մուսավի Ռահիմին ստորագրել են Քաջարանի թունելի կառուցման պայմանագիրը։
7.2կմ երկարությամբ թունելը հագեցած կլինի անհրաժեշտ այնպիսի ժամանակակից համակարգերով, ինչպիսիք են՝
- Էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման ավտոմատ համակարգ
- Լուսավորության ավտոմատ համակարգ
- Տարհանման ազդանշանների և ճանապարհային լուսային նշիչների համակարգ
- Օդափոխման ավտոմատ համակարգ
- Տարհանման ելքի օդափոխության և պաշտպանության համակարգեր
- SOS կայանների համակարգ
- Տեսահսկման ավտոմատ համակարգ
- Ռադիոդիֆուզիոն համակարգ
- Հրդեհի հայտնաբերման ավտոմատ համակարգ
- Հրդեհաշիջման ավտոմատ համակարգ
- Կառավարման կենտրոն
Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթևեկելի գոտի և մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։ Բացի այդ, տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթևեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։
Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։
Ծրագրի շրջանակում կկառուցվեն նաև թունելին միացնող 4կմ երկարությամբ ճանապարհներ։

