Մեդվեդևը երեկ խփել է Հայաստանի համար տագնապի զանգերը, որոնք Նիկոլ հայադավը, ինչպես նախկինում, շարունակելու է արհամարհել

Եթե ընդդիմությունը չկարողանա Նիկոլին և իր ոհմակին գրողի ծոցն ուղարկել, Հայաստանն աղետից չի խուսափի

 

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հետ հաստատված կապերի խզումն անխուսափելի և լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի բնակչության համար: Չեմ կասկածում, որ Նիկոլ հայադավը, ինչպես նախկինում, շարունակելու է արհամարհել այդ զանգերը: Եվ եթե ընդդիմությունը չկարողանա Նիկոլին և իր ոհմակին (չարախմբին) գրողի ծոցն ուղարկել կարճ ժամանակում, առավելագույնը՝ մինչև հոկտեմբերի վերջ, Հայաստանն աղետից չի խուսափի:

Ինչպես հաղորդում է «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը, քաղաքական գործիչը նշել է, որ Եվրոպայի առաջատար պետությունները Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանին հակազդելու գործիք ու ձգտում են քաղաքական ասպարեզից հեռացնել Մոսկվայի և Երևանի միջև կառուցողական հարաբերություններ պահպանող ուժերին:

«Տասնամյակներ շարունակ ձևավորված կապերի խզումից հասարակ քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքները ԵՄ երկրներին բացարձակապես չեն հետաքրքրում»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը:

2025 թվականի սկզբին Հայաստանում ընդունվեց եվրաինտեգրման մասին օրենքը։ Ռուսաստանի իշխանությունները հայկական կողմին կոչ են անում հանրաքվե անցկացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև զարգացման վեկտորը որոշելու համար: Եվրաինտեգրման կուրսի շարունակման դեպքում ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար արտոնությունները կչեղարկվեն, իսկ թե դրանց չեղարկումն ինչ աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի բնակչության համար, թերևս միայն տխմարներին ու նիկոլազոմբիներին հասկանալի չէ: Իսկ հիմա առավել հանգամանորեն այն մասին, թե ինչ է հայտարարել Մեդվեդևը:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի համոզմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը երկրի ընդդիմության վրա ճնշման նոր փուլ է: «Եդինայա Ռոսիա»-ի նախագահը հայտարարել է, որ դա տեղի է ունենում Արևմուտքի երկրների լիակատար լռության պայմաններում:

«Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ , «Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է, որ կուսակցությունը հույս ունի պահպանել ժողովրդավարական սկզբունքները և պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական հարաբերությունները:

«Չենք կարող անմասն մնալ մեզ համար եղբայրական Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից։ Օրերս հանրապետական մամուլը հաղորդեց, որ երկրի գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որի հետ «Եդինայա Ռոսիա»-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել: Նման քայլը դիտարկում ենք որպես բռնաճնշումների նոր փուլ իշխող վերնախավի համար անհարմար ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ»,– նշված է Դմիտրի Մեդվեդևի հայտարարության մեջ։

Նա ընդգծել է, որ նման հարձակումները, վարչական ռեսուրսի զանգվածային կիրառման հետ մեկտեղ, դարձել են հանրապետությունում անցկացված ընտրությունների տարբերակիչ առանձնահատկությունը, ինչն արմատապես հակասում է «ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությանը» իշխանությունների հանձնառության մասին հավաստիացումներին:

«Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական բեսպրեդելին սահմանակից հաշվեհարդարները, որոնք ուղեկցվում են նրանց բիզնես-ակտիվների «մզմամբ», վաղուց դարձել են ներկայիս իշխող թիմի «այցեքարտը»։ Այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի երկրների լիակատար լռության պայմաններում, որի միջամտությունը կայացած ընտրարշավին աննախադեպ է դարձել։ Իրենց սիրելի նեոգաղութատիրական պրակտիկաների ոգով նրանք Հայաստանի պետական ապարատը բառացիորեն դրել են ձեռքի կառավարման։ Վառ օրինակ. ոչ ոք այդպես էլ չկարողացավ հստակ պատասխան տալ այն հարցին, թե ինչ էր անում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը քվեարկության օրը ԿԸՀ-ում։  Հավանաբար հետևել է ընթացակարգերի «ժողովրդավարականությանը»: Կամ անձամբ նշել է, թե ինչպես պետք է մշակել ընտրողների ձայները, որպեսզի «Բարգավաճ Հայաստանից» խլեն երկրի քաղաքացիների զգալի մասի կամքին հակառակ խորհրդարան անցնելու հնարավորությունը»,– նշել է Դմիտրի Մեդվեդևը։

Նա հավելել է, որ Հայաստանին նման թելադրանքից ազատվելը չափազանց դժվար կլինի։ Հանրապետությանը վերաբերվելով բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, Արևմուտքն ամենից շատ շահագրգռված է Մոսկվայի և Երևանի առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող բոլոր ուժերից քաղաքական դաշտը մաքրելու հարցում։

«Տասնամյակներ շարունակ ձևավորված կապերի խզումից հասարակ քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքները ԵՄ երկրներին բացարձակապես չեն հետաքրքրում։ Ցավալի է, որ ներկայիս իշխանությունների քաղաքական հավակնությունները վեր են իրենց ղեկավարած երկրի ազգային շահերից։ Շարունակելու ենք հետևել իրավիճակի զարգացմանը։ Ակնկալում ենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կլսի տեղամասեր եկած ընտրողների մեծ մասի արտահայտած այլընտրանքային կարծիքը։ Առավել ևս, որ հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են խոսում Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին։ Մեր երկիրը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին դատելու է նրանց իրական արարքներով»,– նշված է Դմիտրի Մեդվեդևի հայտարարության մեջ»:

 

Արթուր Հովհաննիսյան