Տեսակապով միացել են Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է (տեսանյութ)
Սա Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում տեղ գտած նյութ է, որը հրապարակվել է օրեր առաջ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է։
Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները պայքար են մղում այն բանի դեմ, թե իբր «ծովից ծով» Հայաստան չի լինելու։ Առհասարակ, այս անտրամաբանական վիճակն ուղղակի զավեշտի է վերածվում։ Մեր հարևանությամբ մեր դեմ զավթողական ծրագրեր են մշակում, իսկ մեր երկրում պայքարում են երևակայական դևերի դեմ՝ Ադրբեջանին զսպելու փոխարեն, մինչդեռ մեր գլխավոր «դևը» տգետ, անկամ ու վախկոտ իշխանության առկայությունն է…
Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

