Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
06:30 – 09:00
▫Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց)
▫Փավստոս Բուզանդի փողոց
07:30–10:00
▫Խանջյան փողոց
▫Տիգրան Մեծի պողոտա
▫Երվանդ Քոչարի փողոց
07:30–10:30
▫Ալեք Մանուկյան փողոց
▫Ավետիք Իսահակյան փողոց
▫Տերյան փողոց
▫Թումանյան փողոց
▫Աբովյան փողոց
08:00–12:00
▫Վազգեն Սարգսյան փողոց
▫Բեյրութի փողոց
▫Արգիշտիի փողոց
▫Մաշտոցի պողոտա
▫Հակոբ Պարոնյան փողոց
▫Պռոշյան փողոց
▫Մարշալ Բաղրամյան պողոտա
▫Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)
▫Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

