Իրանի ներկայացուցիչները չեն հեռացել Շվեյցարիայում բանակցություններից. Վենս

Իրանի ներկայացուցիչները չեն լքել Շվեյցարիայում բանակցային հարթակը, չնայած դա անելու իրենց պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Արաբական «Ալ-Մայադին» արբանյակային հեռուստաալիքի Ժնևի թղթակիցը հաղորդել է, որ իրանական պատվիրակությունը պատրաստ է վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներողությունից և իսրայելական զորքերի հարավային Լիբանանից դուրսբերումից հետո։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունների ընդհատման մասին տեղեկությունները որակել է կեղծ։

«Ինչ վերաբերում է իրանցիներին, այո, նրանք սպառնացել են հեռանալ… բայց մենք երեկ բանակցություններ էինք վարում ժամը 1-ից էլ ուշ։ Այսպիսով, նրանք չեն լքել, և նրանց տեխնիկական թիմը դեռ այստեղ է՝ աշխատելով մեր տեխնիկական թիմի հետ այս պահին», – ասել է Վենսը Շվեյցարիայում Իրանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։