Կիևյան կամրջի նորոգման աշխատանքների համար 456 մլն դրամ է հատկացվել. ինչպես է նորաստեղ ընկերությունը դարձել Փաշինյանի իշխանության հիմնական գործընկերը․ «Փաստինֆո»

Երևանի Կիևյան կամուրջի հիմնանորոգման աշխատանքների համար համայնքային բյուջեից տրամադրվել է 456 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից, որոնց համաձայն՝ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Պրետոր» ՍՊ ընկերության հետ։
 Նշենք, որ այս ընկերությունը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ու անմիջապես մուտք գործել պետական գնումների շուկա ու շահել խոշոր պայմանագրեր։
Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ այս ընկերություը գրանցվել է ստացել 2021 թվականի մարտի 22-ին ու շատ կարճ ժամանակահատվածում դարձել քպական իշխանության նախընտրելի գործընկերը՝ վերածվել պետական պատվերներ իրականացնող խոշոր կապալառուի։ Ընկերության մասնագիտացումն է ճանապարհաշինությունը, կամուրջների կառուցումը, հիմնանորոգումն ու արհեստական կառուցվածքների մոնտաժումը։

Ընդ որում՝ այս ընկերության առաջ դռները բացել են հատկապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (ՏԿԵՆ) ու Երևանի քաղաքապետարանը։
Ուսումնասիրությունների արդյունքում «Փաստինֆո»-ն պարզել է, որ 2022 թվականին արդեն այս ընկերությանն է վերապահվել Աերացիայի կամրջի զրոյից վերակառուցման պատվերը։ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացված այս ծրագիրը դարձավ ընկերության «այցեքարտը» կամրջաշինության ոլորտում։

Նույն ժամանակահատվածում ընկերությունը հաղթող ճանաչվեց Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ավտոճանապարհի՝ ամբողջությամբ քայքայված կամրջի և դրա արհեստական կառուցվածքների հիմնանորոգման մրցույթում։
2024թ. այս ընկերության համար դարձել է խոշոր պայմանագրերի տարի՝ մասնակցելով միլիոնավոր դրամների հասնող կապիտալ ծրագրերի։
Ապարանի խոշոր պատվերը (~213.7 միլիոն դրամ) 2024 թվականի հունիսին Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի կողմից հայտարարված կապիտալ աշխատանքների մրցույթում «Պրետոր» ՍՊԸ-ն ներկայացրեց շուրջ 178.1 մլն դրամի գնային առաջարկ (առանց ԱԱՀ), և հաղթող ճանաչվելով՝ կնքեց ընդհանուր 213,753,384 ՀՀ դրամի (ներառյալ ԱԱՀ) խոշոր պայմանագիր։
Վաղարշապատ-Մասիս ավտոճանապարհի կամուրջ (~86 միլիոն դրամ) ՏԿԵՆ-ի կողմից հայտարարված մրցույթում (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2024/49Շ) ընկերությունը հաղթեց Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 9+800-ում գտնվող կամրջի հիմնանորոգման պատվերը՝ 86,040,000 ՀՀ դրամ արժեքով։
2025-2026 թվականներին արդեն շարունակել է ավելի համարձակ ծրագրերի մասնակցել։  
Ընդամենը 5 տարվա պատմություն ունեցող ընկերությունը, սկսելով զրոյից, պետական գնումների հաշվին կարողացել է գեներացնել հարյուրավոր միլիոններ դրամի հասնող պորտֆել՝ դառնալով ՀՀ ՏԿԵՆ-ի և Երևանի քաղաքապետարանի հիմնական գործընկերներից մեկը։

Ըստ պետական ռեգիստրի՝ ընկերության 100% բաժնետերը և իրական շահառուն Ռուզաննա Եղիյանն է, իսկ տնօրենը՝ Արման Մելքոնյանը։