Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը եղել է ապահերմետիկացման սենսորի սխալ գործարկումը: Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Որոշ ժամանակ անց Ռոսավիացիայից հայտնել են, որ օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում։
Sputnik Արմենիային ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ինքնաթիռը շուտով կմեկնի Մոսկվա։ ««Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, շուտով կմեկնի Մոսկվա»,-հայտնել են Քաղավիացիայից։

