Հայկ Մարությանը և Արման Բաբաջանյանը ևս դիմեցին ՍԴ
2026 թվականի հունիսի 19-ին «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը: Այս մասին հայտնում են ՍԴ-ից։
Սահմանադրական դատարանը դիմումի մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
- Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։
«Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք» կուսակցության ներկայացուցիչը ևս դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։

