Վրաստանի իշխանությունները հերքել են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական գյուղատնտեսական մթերքը, մասնավորապես՝ ելակը, Վրաստանի տարածքով Ռուսաստան է արտահանվում թուրքական ծագման անվան տակ։
«Հրապարակ» թերթի հրապարակումից հետո վրացական գերատեսչությունը հայտարարել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Վրացական կողմը մտահոգություն է հայտնել, որ իրենց երկիրը փորձում են ներքաշել հարևան պետության ներքաղաքական պայքարի մեջ։

