Որքա՞ն է ծախսվել ՀՀ բյուջեից եվրոպացիների հակառուսական միջոցառումների համար․ Yerkir.am
Yerkir.am․
Yerkir.am-ը դեռևս մայիսի 4-ին գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով սպառիչ տվյալներ տրամադրել առ այն, թե որքա՞ն գումար է ՀՀ կառավարությունը ծախսել պետական բյուջեից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի վրա։ Խնդրել էինք ներկայացնել կատարված ծախսերի մանրամասն բացվածքը, որը կներառի հյուրանոցների, ռեստորանների, նվերների և այլնի համար վճարված գումարները։
Երկարատև ձգձգումներից, բազմաթիվ զանգերից ու հիշեցումներից հետո օրերս կարողացանք ստանալ պատասխանները, որտեղ, սակայն, ոչ թե մեր ակնկալած թվերն են, այլ գնման ընթացակարգի որոշ ծածկագրեր, որոնց արդյունքում կնքված պայմանագրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը պետք է որոնեինք պաշտոնական տեղեկագրերում։
Վարչապետի աշխատակազմից միաժամանակ տեղեկացնում են, որ վարչապետի արարողակարգային միջոցառումների կազմակերպման շրջանակներում ձեռքբերվող ապրանքներոը, աշխատանքները և ծառայությունները, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի վերոգրյալ գնման առարկաների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Ստացվում է, որ այս թվերը ամբողջությամբ չեն արտացոլում ծախսերը։ Այդուհանդերձ, եղած պատկերն էլ պակաս կարևոր չէ, որպեսզի Հայաստանի հարկատուն պատկերացում կազմի, թե ի՞նչ է արժեցել իր վրա Փաշինյանին աջակցող եվրոպացիների այդ հակառուսական միջոցառումը, որի դառը պտուղները քաղում է այսօր հայ գործարարը, արտադրողը, ջերմոցատերն ու բեռնափոխադրողը, ՌԴ-ում աշխատող խոպանչին ու Ռուսաստանի հետ բազմաթիվ թելերով կապված ողջ ազգաբնակչությունը։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով․
ԱԳՆ ՊԱԾ-ԱՎԾՁԲ-01/06 – տրանսպորտ – 79․712․000 դրամ
ՀՀՎԱ-ԲՄԾՁԲ-26/1-1 – 1․656․295․200 դրամ
ՀՀ –ԵՄ գագաթնաժողով
ԱԳՆ–ՊԱԾ –ՖՊԾՁԲ-19/05 ներկայացուցչական ծախսեր – 1․257․500 դրամ
ԱԳՆ–ՊԱԾ –ԱՄԾՁԲ-19/05 – դրոշներ – 2 750 000 դրամ
ԱԳՆ–ՊԱԾ –ԲԱԾՁԲ-19/05– ներկայացուցչական ծախսեր – 1 257 500 դրամ
B7045668162 – թարգմանություն – 220 000 դրամ
A3486059267 – գինի, կոնյակ – 390 000 դրամ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ կատարած պետական այցի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսեր – 54․360․539 դրամ։
Ամբողջը միասին՝ 1․796․242․739 դրամ կամ 4․855․000 ԱՄՆ դոլար։
Կրկնում ենք՝ վերոնշյալն ընդամենը բաց աղբյուրներից քաղված պատկերն է և չի արտացոլում կատարված ծախսերն ամբողջությամբ։
Իսկ այժմ որոշ ուշագրավ ծախսերի մասին ավելի մանրամասն
Մայիսի 4-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով․
պաշտոնական ընթրիքի ընթացքում մշակութային մասի ապահովում – 45 մլն 600 հազար դրամ,
պաշտոնական ընթրիքի ընթացքում անհրաժեշտ գույթ և տեխնիկա – 26 մլն 400 հազար,
գագաթնաժողովի անցկացման էլեկտրոնային հարթակների ստեղծում – 42 մլն դրամ,
բացման հանդիսավոր արարողության կազմակերպում – 120 մլն դրամ,
բացման հանդիսավոր արարողության ընթացքում անհրաժեշտ գույք և տեխնիկա – 102 մլն դրամ,
մետրոյի վագոնների բրենդավորում (5 հատ) – 4 մլն 200 հազար դրամ,
մետրոյում ԵՔՀ բրենդինգով պաստառների տեղադրում (20 հատ) – 3 մլն 600 հազար,
զուգարանների ապահովում ՄՀՀ-ի տարածքում առնվազն 20 հատ – 2 մլն 400 հազար,
ինստալացիա քաղաքում – 96 մլն դրամ,
«Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ հոնորար – 48 մլն դրամ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

