Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել մի խումբ լրատվամիջոցների, որի ընթացքում հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին:

Նա նշել է, որ ընդդիմությունը նախքան ընտրությունները մեկ անգամ արդեն արել է այդ սխալը և չի համախմբվել:

«Շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայամանվորվել: Հիմա մեր երկրի և ժողովրդի համար այս համախմբումը շատ կարևոր է: Կարծում եմ, այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա: Առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք և մեր ժողովրդին բացահայտենք բոլոր խնդիրները և ըստ այդմ առաջ շարժվենք», – նշել է Կարապետյանը: