Նեթանյահուն եկել էր Վաշինգտոն և աղաչել Օբամային չկնքել գործարք Իրանի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանակին այցելել է Վաշինգտոն և փորձել է համոզել նախկին նախագահ Բարաք Օբամային հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից։

Թրամփի խոսքով՝ Նեթանյահուն կտրականապես դեմ էր այդ գործարքին և զգուշացնում էր դրա հնարավոր վտանգների մասին։ Սակայն, նրա պնդմամբ, Օբաման անտեսել է Իսրայելի մտահոգությունները և շարունակել է բանակցությունները, ինչի արդյունքում կնքվել է Իրանի միջուկային համաձայնագիրը։

«Նեթանյահուն եկել էր Վաշինգտոն և աղաչել Օբամային չկնքել այդ գործարքը Իրանի հետ։ Օբաման Իրանի կողմից էր, այլ ոչ թե Իսրայելի, և նա կնքեց գործարքը»,- հայտարարել է Թրամփը։