ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ hարվածները. ԱՄՆ փոխնախագահ
Ամերիկյան վարչակազմը կարող է կրկին սկսել հարվածներ հասցնել Իրանին և վերսկսել նրա ծովային շրջափակումը, եթե համարի, որ Թեհրանը չի պահպանում պայմանավորվածությունների պայմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա կարող է լինել: Դա կարող է նշանակել շրջափակման վերադարձ։ Դա կարող է շատ բան նշանակել: Բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են։ Եվ եթե նրանք չպահպանեն պայմանավորվածությունները, մենք կորոշենք, թե ինչ ձեռնարկել»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում՝ ԱՄՆ-ի կողմից նման քայլերի հնարավորության վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։

