Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. Արեգնազ Մանուկյան
«Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ լինելուց բացի, ԲՀԿ– պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ–ն պետք է թույլտվություն տար դրա համար»,- ասել է Արեգնազ Մանուկյանը ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։
Նրա հեռախոսն առգրավված է։ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի, ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություն են կատարել լրտեսության, պետական դավաճանության վարույթի շրջանակում։

