Համոզված եմ, որ ՌԴ-ՀՀ երկխոսությունը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը․ Փաշինյանը Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ․
«Համոզված եմ, որ ՀՀ և ՌԴ ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը»,- ասված է ուղերձում։

