Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած Քյարքին․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․ «Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ադրբեջանական 3 անկլավ էր ձևավորվել:
Դրանցից մեկը՝ Քյարքին, որն այսօր հայտնի է նաև Տիգրանաշեն անունով, շրջափակված էր Արարատի (նախկինում՝ Վեդու) շրջանով: Երկրորդ անկլավը, որում 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն և Սոֆուլուն, Իջևանի շրջանի մեջ էր, իսկ երրորդը՝ Վերին Ոսկեպարը (ադրբեջաներեն աղավաղված անունը՝ Յուխարը Ասկիպարա), Իջևանի ու Նոյեմբերյանի շրջանների միջև էր: Այսինքն՝ Խորհրդային Հայաստանի տարածքում կար ադրբեջանական 3 անկլավ, որոնք ներառում էին 4 գյուղ:
Անվանումը
Քյարքի անունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, ծագել է թյուրքական քյարքի ցեղի անունից, որն իբր վաղ միջնադարում ղփչաղների կազմում ներգաղթել է ներկայիս Ադրբեջանի տարածք: Ըստ ադրբեջանցիների՝ 19-րդ դարի փաստաթղթերում հիշատակվում է քյարքիբաշների տոհմը, որը մտել է ղազախլի ցեղի մեջ: Նշվում է նաև, թե իբր թուրքմենների շրջանում, ինչպես նաև ներկայիս Թուրքիայի և Ուզբեկստանի տարածքներում ևս արձանագրվել է քյարքիների գոյությունը: Որպես օրինակ բերվում է Քերքի անունով քաղաքի առկայությունը Թուրքմենստանում, սակայն թուրքմենական աղբյուրները նշում են, որ այս անունը պարսկական ծագում ունի և նշանակում է լեռնային ամրոց: Որոշ ադրբեջանցի հետազոտողներ էլ ենթադրյալ կապ են տեսել «քյարքի» բառի ու Իրաքի Քիրքուք քաղաքի անվան միջև:
Իսկ ահա ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը 2021-ին հայտարարել է, որ Քյարքին հայկական Քարքե անվան աղավաղված ձևն է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

