Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն

Հայաստանում ՌԴ դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնում Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքի առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

«Այդ սրբապղծությունն ուղղված ակցիան չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ ոտնձգության փորձի մասին է։

Մենք տեսնում ենք քաղաքային իշխանությունների և Գյումրու հասարակության կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր դժգոհություն: Մենք ակնկալում ենք ​​Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական, ինչպես նաև համապարփակ միջոցառումների ձեռնարկում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու համար», – նշվում է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել էին համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։  Պոկված անունները գտել էին աղբամանների մեջ։