Մերօրյա «Պինոչետի» միտքն ինչպե՞ս հասկանանք. դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում․ փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյան․
«Նիկոլ Փաշինյանն այսօր դատական համակարգին «հանձնարարեց», որպեսզի այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։
Թեև անմեղության կանխավարկածի սկզբունքն այսպիսի մարդկանց համար որևէ նշանակություն չունի, այնուամենայնիվ հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ընտրակաշառք տալու հասարակ հանցակազմի նվազագույն սանկցիան 3 տարի է, իսկ ստանալու դեպքում՝ շատ ավելի նվազ։ Հիմա, մերօրյա «Պինոչետի» միտքն ինչպե՞ս հասկանանք. դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում՝ անտեսելով յուրաքանչյուր մարդու պատժի անհատականացման օրենսդրական և նախադեպային չափանիշները, թե՞ արդեն մտածում է արտահերթ ընտրությունների մասին»։
LIVEnews.am, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, դատական համակարգ,

