Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցին. կարծում ենք այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։
Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։
Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տրամաբանությունից»։
Մանրամասները՝ տեսանյութում

