Պուտինին ուղղված Զելենսկու նամակը բոլորովին էլ խաղաղ նախաձեռնություն չէ, այլ անհաջող սադրանք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Վլադիմիր Զելենսկու նամակը բոլորովին էլ խաղաղ նախաձեռնություն չէ, այլ անհաջող սադրանք։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Չենք կարող չմեկնաբանել Ռուսաստանի նախագահ Պուտինին ուղղված Զելենսկու այսպես կոչված բաց նամակը, որը բոլորովին էլ խաղաղ նախաձեռնություն չէ, այլ անհաջող սադրանք է, որը կոչված է քողարկելու հակամարտության կարգավորման ուղիների որոնմանն ուղղված ցանկացած բանակցություն ձախողելու Կիևի հուսահատ փորձերը», – ասել է Նեբենզյան։

Նրա խոսքով՝ երկխոսության կոչի քողի տակ և հույս ունենալով հասնել իրեն անհրաժեշտ մեդիաարդյունքի, Զելենսկին պարզապես կրկնում է հին սպառնալիքներն ու քարոզչական պիտակները։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձ էր հրապարակել՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ անցկացնել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ուկրաինայի առաջնորդը նաև հանդես էր եկել «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով գերիների փոխանակմանը, բանակցությունների ընթացքում ժամանակավոր հրադադարի հաստատմանը և միջազգային գործընկերների մասնակցությամբ անվտանգության երկարաժամկետ երաշխիքների քննարկմանը:

Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի լեգիտիմ ներկայացուցիչների հետ Կիևի կողմից համապատասխան ցանկության առկայության դեպքում։