Վերահաշվարկի դիմում կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն․ ԿԸՀ
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ հունիսի 9-ին` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն։ Վերահաշվարկի դիմումներ կարող է ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից։
Նույն ժամկետներում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, վստահված անձի, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ կողմից։

