Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը ձերբակալվել է
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վարույթով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

