Իրանը հարվածել է Քուվեյթի օդանավակայանին
Քուվեյթի միջազգային օդանավակայանում Իրանի կողմից հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, իսկ չվերթները դադարեցվել են, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: ԻՀՊԿ-ն նախկինում հայտարարել էր Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածների մասին:
«Թշնամու մի քանի անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Քուվեյթի միջազգային օդանավակայանի ուղևորային տերմինալի (T1) վրա: Դրա հետևանքով լուրջ նյութական վնասներ են հասցվել և մի քանի մարդ վիրավորվել է», – հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ գնդապետ Սաուդ Աբդուլազիզ Ալ-Աթվանը նախարարության սոցիալական ցանցերի էջում։
Նա նաև նշել է, որ Քուվեյթի զինված ուժերը հետևում են իրավիճակին և պատրաստ են արձագանքել ցանկացած զարգացման:
Ավելի վաղ Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին: Կորպուսը նշել է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով մեկ հարձակում հարվածել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբին: Հարվածները կատարվել են նավթատարի և Քեշմ կղզուց հարավ գտնվող ԻՀՊԿ հեռահաղորդակցության աշտարակի վրա հարձակումներին ի պատասխան:

