Էրդողանի հետ հեռախոսազրույցի հանրայնացումը դիվանագիտորեն աջակցություն է ՀՀ դե-ֆակտո իշխանությանը․ Գեղամյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջև երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններն ընդամենը 4 օրից են, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցն ու դրա հանրայնացումը նման ուղերձով դիվանագիտական լեզվից թարգմանվում է որպես աջակցություն Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը։

Եթե ուղիղ, բաց տեքստով աջակցություն հայտնելը (առայժմ) խնդրահարույց չլիներ, ապա այսպիսի փաթեթավորում տալու խնդիր էլ չէր լինի»,-գրել է նա։