Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց, գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը և Ալեքսանյանին երկամսյա կալանքի տակ է վերցրել։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր։